Իսկ մտածե՞լ եք, թե ինչ նպատակ ունի ներքին թշնամությունը բորբոքելը։ Հակաեկեղեցական քարոզի արտաքին ասպեկտը հասկացանք։ Հիմա ներքինը.
ՈՒրեմն`
Արդեն ակնհայտ է դառնում՝ ամեն օր ավելի ու ավելի շատ մարդիկ են հիասթափվում այս իշխանություններից։
Բայց նրբությունն այն է, որ նոր հիասթափվողները ավելի մեծ ատելությամբ են լցված իշխանության դեմ։
Սա մահացու վտանգ է իշխանության համար, հետևաբար հիմա փորձում է հասարակության տարբեր շերտերի մեջ լարել ներքին ագրեսիան, այրելով կամուրջները հասարակության իշխանական և ոչ իշխանական հատվածների մեջ։
Հաջորդը ունեցած համախոհներին համախմբելն է այնպիսի գաղափարի շուրջ, որից հետ քայլ անելն այլեւս հնարավոր չի լինի` հակառակ ճամբարում ընդունող չի լինի։
Ասել է՝ եթե նույնիսկ փոքրաթիվ համախոհներ մնան, պետք է ստեղծվի ագրեսիվ փոքրամասնության էֆեկտ, որտեղ փոքրաթիվ զանգվածը մի ամբողջ ժողովրդի աղմուկ պետք է անի։
Ահա սրանով է նաև պայմանավորված մերձիշխանական հատվածի ագրեսիվ հարձակումները տարբեր անհատների վրա, ովքեր հաշտ չեն Եկեղեցու նկատմամբ հարձակման փաստին, որը առնվազն ողջամիտ կասկած է հարուցում, որ թելադրված է թշնամու կողմից, որպես ինքնակազմակերպման այլընտրանքային զորեղ ուժ։
Հիմա` ամեն ինչ արվում է, որպեսզի գրգռեն յուրային զանգվածին, հասցնեն ագրեսիվ ինքնապաշտպանության վիճակի, որից հետո բանականության ձայնը կլռի և կմիանա դատարկ կատարողի ֆունկցիան։
2026-ը նման է լակմուսի թղթի, և հիմա 2026-ին ընդառաջ որոշվել է ստեղծել ներքին թշնամու նոր կերպար, որի դեմ խելագարված ամբոխները պիտի սկսեն արշավ:
Արա ՊՈՂՈՍՅԱՆ
Հ.Գ.
Վստահաբար, որևէ անհատի հետ խնդիր չկա, խնդիրը տեխնոլոգիան է։